Աննախադեպ երևույթ. Գյուղնախարարությունը դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն և Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով այս աննախադեպ երևույթին, երեկ ասաց, թե այս քայլը զսպաշապիկ կհանդիսանա անբարեխիղճ աշխատող մյուս ընկերությունների համար:
Ինչ խոսք, գովելի է անբարեխղճության դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությունը, սակայն հարց է առաջանում` ով է այս պարագայում առավել անբարեխիղճ գտնվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ընկերությունը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ նույն նախարարությունն էր մի շարք ընկերությունների հորդորում, առաջարկում նախ՝ մթերում կազմակերպել, ապա՝ ամեն գնով մարել գյուղացիների պարտքերը` խոստանալով հետագայում օգնել ծագած խնդիրներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]