211652_close_icon
views-count2159 դիտում article-date 22:52 10-12-2019

Քոչարյանի գործով դատավորի կողմից յոթերորդ բացարկը. սա աննախադեպ երևույթ է. Հայկ Ալումյան. «Արմնյուզ» ՀԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննախադեպ երևույթ է, երբ մի գործի շրջանակներում յոթ դատավոր ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Փաստաբանի խոսքով՝ այն դատավորը, որը չի ուզում օրենքը խախտել, պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակի, իսկ նման բան անելու դեպքում ընկնելու է հուժկու հարվածի տակ։ Հարցին առ այն, որ եղել են դատավորներ, ովքեր դեմ են գնացել իշխանության ցանկություններին, ու փոխել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իսկ այն դատավորների դեպքում, ովքեր վախենում են ճնշումներից, արդարացնո՞ւմ է բացարկ հայտնելը, Ալումյանը պատասխանել է, որ չենք կարող մեղադրել այն դատավորներին, ովքեր թույլ են գտնվել․ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին մենք ճանաչում ենք, իր գործում նա պրոֆեսիոնալ է, կոռումպացված չէ, բայց մենք չենք կարող պահանջել, որպեսզի նա լինի հերոս»,-ասել է Ալումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր