211652_close_icon
views-count1559 դիտում article-date 16:31 22-12-2016

ՄԱԿ ԱԽ-ն կստեղծի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության շտաբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է ստեղծել շտաբ, որոը զբաղվելու է Սիրիայում ռազմական ծանր հանցագործությունների հետաքննությամբ և բացահայտմամբ, հաղորդում է Ria Novosti-ն։ Համապատասխան բանաձևն ընդունվել է ԱԽ-ի կողմից երեկ երեկոյան։ Կողմ է քվեարկել 105 երկիր, դեմ՝ 15-ը, որոնց մեջ են նաև Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Ալժիրը, Բելառուսը, Չինաստանը, Ղրղզստանը, և ձեռնպահ՝ 52 երկիր։ Նախագծի հեղինակներն ավելի քան 30 երկրներն են, այդ թվում՝ Ուկրաինան, Կանադան, արաբական երկրները, ԵՄ-ը։

Նմանատիպ նյութեր