ՄԱԿ-ը Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ
Վերջին 2 տարիների ընթացքում Լիբիայում միմյանց դեմ հակամարտող բոլոր կողմերն էլ ռազմական հանցագործություններ են գործել՝ խախտելով մարդու իրավունքները: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի հրապարակած զեկույցում, հաղորդում է gazeta.ru-ն:
«Լիբիայում ամբողջական անպատժելիություն է տիրում դատական համակարգում»,-ասել է Զեյիդ Ռաադ ալ Հուսեինը:
Այլնի թվում, զեկույցում նաև խոսվում է գերիներին գլխատելու, այլ տեսակի սպանությունների, կտտանքների, առևանգումների և այլ հանցագործությունների մասին, որոնց հիմնական թիրախ են դառնում խաղաղ բնակիչները: Հատկապես նշվում են երեխաներին տանջահար անելու դեպքերը: