3098 դիտում
12:33 21-12-2016
Երևանի հ. 126 մանկապարտեզն անվանակոչվել է «Ժպիտներ»
Երևանի ավագանու` դեկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 126 մանկապարտեզ» համայքնային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու նախագծին:
Ըստ այդմ, 1974 թվականին հիմնադրված և 391 սան ունեցող մանկապարտեզը ծնողների և մանկավարժական անձնակազմի առաջարկությամբ անվանակոչվել է «Ժպիտներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
Նշենք, որ մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում
խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
15:14 22-06-2015
Երևանի քաղաքապետարանը գրենական պիտույքներ է հանձնում մանկապարտեզն ավարտող բոլոր փոքրիկներին
1988 դիտում
15:36 01-07-2016
Երևանի քաղաքապետարանը շուրջ 10 հազար պայուսակ նվիրեց մանկապարտեզն ավարտած երեխաներին
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել