211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:14 22-06-2015

Երևանի քաղաքապետարանը գրենական պիտույքներ է հանձնում մանկապարտեզն ավարտող բոլոր փոքրիկներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում հունիսի 16-ից մեկնարկել են ավագ խմբերի ավարտական հանդեսները, որոնց ընթացքում ի մի են բերվում նախադպրոցական ուսումնական դասընթացների արդյունքում երեխաների ստացած գիտելիքները և յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող ավագ խմբերի բոլոր երեխաները նվեր են ստանում դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, որոնք երեխաներին են հանձնվում հանդեսի ավարտին։ Հունիս և հուլիս ամիսների ընթացքում նախատեսված բոլոր 10.000 պայուսակները կբաժանվեն մանկապարտեզն ավարտող դպրոցահասակ երեխաներին։

Նմանատիպ նյութեր