211652_close_icon
views-count1466 դիտում article-date 15:36 01-07-2016

Երևանի քաղաքապետարանը շուրջ 10 հազար պայուսակ նվիրեց մանկապարտեզն ավարտած երեխաներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել են ավարտական-ամփոփիչ հանդեսները: Ավարտական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող բոլոր երեխաներն ամփոփիչ հանդեսի ավարտին ստացել են դպրոցական իրենց առաջին նվերները՝ պայուսակներ, դպրոցական 13 անուն անհրաժեշտ պարագաներով: «Մանկապարտեզից դպրոց անցումը երեխաների կյանքում կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին սիրով պատրաստվում են թե´ փոքրիկները և թե´ ծնողները: Արդեն բարի ավանդույթ է դարձել նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից երեխաները ստանում են նվերներ՝ գրենական տարատեսակ պիտույքներով դպրոցական առաջին պայուսակները, որոնք, ի դեպ, այս տարի ընտրվել են հատուկ մոտեցմամբ: Պայուսակներն օրթոպեդիկ են, ինչը, կրելու առումով, ոչ միայն առավել հարմարավետ են, այլև բժշկական տեսնակյունից շատ կարևոր երեխաների առողջության համար»,- հատկանշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Ընդհանուր առմամբ, ծրագրով շուրջ 10.000 պայուսակ է բաժանվել ապագա աշակերտներին։ Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել անակնկալի համար և ընդգծել, որ պայուսակները իսկապես անհրաժեշտ ու դպրոցին ընդառաջ սպասված նվերն է բոլոր երեխաների համար: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր