Գրեփլինգի ֆեդերացիայի մարզիկները 2023-ին 15 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը:
«Տարվա ընթացքում մասնակցել ենք մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ, որից` 6-ը ոսկե, 3-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե»,- գրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը՝ առանձնահատուկ ընդգծելով նաև համաշխարհային կոմբատ խաղերին մեր մասնակցությունը, որտեղ Մայիս Ներսեսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
«Այս տարի ունեցանք նորանշանակ փոխնախագահ` ի դեմս Անդրանիկ Կարապետյանի, շարունակեցինք իրագործել հանրապետությունում գրեփլինգի զարգացման մեր տեսլականը, իրականացրինք մարզչական և մրցավարական վերապատրաստման դասընթացներ: Վստահ ենք` 2024-ը մեզ և բոլորիս համար էլ ավելի մեծ հաջողությունների տարի է լինելու»,- եզրափակել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: