211652_close_icon
views-count5762 դիտում article-date 16:17 19-12-2016

Լիոնել Մեսին` եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու, 2-րդը Իբրահիմովիչն է

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում` «Էսպանյոլի» հետ խաղում (4:1) «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր 51-րդ գոլը խթեց 2016 թվականի ամբողջ ընթացքում: Այդ ցուցանիշով Մեսին լավագույն ռմբարկուն է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) շրջանում: Ռմբարկուների այս մրցավազքում 2-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն է, որը տարվա ընթացքում Շվեդիայի հավաքականի, ՊՍԺ-ի և անգլիական թիմի կազմում 48 գոլ է խփել: Ընդ որում, սա շվեդ հարձակվողի կարիերայում 2-րդ լավագույն արդյունքն է: Միայն 2012-ին է նա ավելի շատ աչքի ընկել` 50 գոլ: Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող, «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Կրիշտիանու Ռոնալդուի արդյունքը 42 գոլ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր