211652_close_icon
views-count6276 դիտում article-date 17:50 18-12-2016

Կայսերի քաղաքում տեղի ունեցած պայթյունի կասկածանքով ձերբակալվել է 15 մարդ

Ինչպես հաղորդում է Milliyet պարբերականը, Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 15 մարդ։ Այս մասին հայտնել է քաղաքի դատախազությունը։ Հիշեցնենք, որ Կայսերի քաղաքի Էրջիես համալսարանի մոտակայքում պայթեցվել է զինվորականներ տեղափոխող ավտոբուսը։ Արդյունքում զոհվել է 14 զինվորական, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 60-ի։

Նմանատիպ նյութեր