Եմենում ահաբեկչական պայթյունի հետևանքով 30 զինծառայող է զոհվել
Եմենի մայրաքաղաք Ադենում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 30 զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Ըստ Al Arabia գործակալության տվյալների՝ պայթյունը իրականացվել է մայրաքաղաքի զորամասերից մեկի հարևանությամբ:
Պայթյունի հետևանքով կան տասնյակ վիրավորներ: