211652_close_icon

Այս գիշեր հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

views-count15709 դիտում article-date 10:04 18-12-2016
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից , գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում ձեռնպահ մնալով պատասխան գործողություններից, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր