211652_close_icon
views-count5609 դիտում article-date 10:20 25-12-2016

Այս գիշեր շփման գծում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր