Անգլիա. «Չելսին» շարունակում է ֆանտաստիկ հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում առաջատարը` «Չելսին», լոնդոնյան դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:
Անտոնիո Կոնտեի թիմը շարունակեց փառահեղ հաղթարշավը. սա «Չելսիի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում և այս ցուցանիշը ակումբի ռեկորդի կրկնությունն էր:
Նշենք, որ միակ գոլի հեղինակ դարձած Դիեգո Կոստան իր գոլերի քանակը հասցրեց 13-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակց հետո «Չելսին» վաստակեց 43 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արսենալն» ու «Լիվերպուլը» ունեն 34-ական միավոր և մեկական խաղ պակաս են անցկացրել:
[b]Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]
«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 0:1
Դիեգո Կոստա, 43