Անգլիա. «Չելսին» ֆանտաստիկ հաղթանակից հետո դարձավ առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Էվերթոնին»:
Քչերը կարող էին ենթադրել, որ նման հաշիվ կգրանցվի, քանի որ «Էվերթոնը» մինչ այս գերազանց էր հանդես գալիս առաջնությունում և առաջատարների շարքում էր: Սակայն Անտոնիո Կոնտեի թիմը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Հատկապես անկասելի էր Էդեն Ազարը, որը երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Նշենք, որ սա «Չելսիի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, որոնցում դարպասն էլ անառիկ է պահել: Չափազանց տպավորիչ հաղթարշավ:
Այս հաղթանակից հետո «Չելսին» 25 միավորով միանձնյա առաջատար դարձավ: Սակայն «Արսենալը» և «Լիվերպուլը» իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել և հաղթանակի դեպքում կշրջանեց լոնդոնյան ակումբին:
Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր
«Չելսի»-«Էվերթոն»` 5:0
Ազար, 19, 56, Ալոնսո, 20, Կոստա, 42, Պեդրո, 65