«Չելսին» շարունակում է իր փառահեղ հաղթարշավը` դառնալով ԱՊԼ-ի միանձնյա առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 12-րդ տուրի նախավերջին խաղում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:
Այսպիսով, Անտոնի Կոնտեի թիմը շարունակում է իր տպավորիչ հաղթարշավը: «Չելսին» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` այդ խաղերում իր դարպասները պահելովվ անառիկ: Ֆանտաստիկ արդյունք է:
Նշենք, որ միակ գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան, որը 10 գոլով միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցանկը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 28 միավոր և շրջանցելով 27-ական միավոր ունեցող «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Սիթիին», միանձնյա առաջատար է: 25 միավոր ունի «Արսենալը»:
[b]Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
[/b]
«Միդլսբրո» - «Չելսի»՝ 0:1
Դիեգո Կոստա, 41