211652_close_icon
views-count1563 դիտում article-date 14:32 17-12-2016

Վաշինգտոնում Հալեպի աջակցության ակցիա է անցկացվել

Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան դիմաց տեղի է ունեցել ակցիա՝ նվիրված Հալեպի աջակցությանը, հաղորդում է Anadolu-ն։ Ակցիան կազմակերպել էր «Սիրիայի աջակցության խումբ» ոչ կառավարական կազմակերպությունը, որի մասնակիցները դատապարտել են սիրիական ռեժիմի և նրա կողմնակիցների գործողությունները Հալեպում։ Շուրջ 500 ցուցարարներ կոչ են արել միջազգային հանրությանը ակտիվորեն հակազդել Սիրիայի խաղաղ բնակչության դեմ իրականացվող զանգվածային սանություններին։ «Մենք համերաշխություն ենք հայտնում Հալեպին։ Հալեպը երբեք չի ընկնի»,-վանկարկել են նրանք, իսկ հետո երթով շարժվել դեպի Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմը։

Նմանատիպ նյութեր