1815 դիտում
16:20 16-12-2016
Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը, մոր և մանկան առողջության պահպանման հարցերին, ինչպես նաև կանխարգելիչ սկրինինգային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության [url=http://moh.am/?section=news/open&id=143&nid=4601]կայքից[/url]։
Ներկայացնելով դեղաքաղաքականության ոլորտում 2016 թվականին իրականացված աշխատանքները` բանախոսն ընդգծել է, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն ապահովում է երեք սկզբունք` որակ, անվտանգություն և արդյունավետություն: Նա նաև նշել է, որ նախատեսվում են մշակել և հաստատել ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կկարգավորվեն օրենքով ամրագրված դրույթները: Միաժամանակ, Սերգեյ Խաչատրյանը հավաստիացրել է, որ օրենքը միտված է քաղաքացու շահերի պաշտպանությանը և, որ ոչ բոլոր դեղերն են ձեռք բերվելու դեղատոմսով:
Մոր և մանկան առողջության պահպանումը առողջապահության ոլորտի կարևոր առաջնահերթություններից է: 2016թ. 11 ամսում արձանագրվել է 37.462 ծննդաբերություն։ Արագ արձագանքման արտագնա անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ծրագրով սպասարկվել է մարզային 72 կանչ, որոնք նպաստել են մայրական ու նորածնային մահերի կանխարգելմանն ու նվազեցմանը։
Փոխնախարարի խոսքով՝ շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ շահագործվել է Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։ Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը:
Մամուլի հաղորդագրությունն` [url=http://moh.am/uploadfiles/hashvetvutyun.pdf]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
403 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
895 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը