20-ամյա Սևակն օգնության կարիք ունի. տեսանյութ
Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի հիվանդանոցում ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ: Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի Դաշնությունում:
Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը՝ Ռուսլան Սարգսյանը: Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի ունեցավ վիրահատությունը և հայրը իր երիկամը տվեց որդուն՝ կյանքը փրկելու համար: Այժմ ընտանիքը գտնվում է հոգեպես և ֆիզիկապես ծանր կացության մեջ: Բարի մարդիկ, խնդրում ենք ձեզ օգնել այս ընտանիքին ֆինանսապես՝ փրկել իրենց կրտսեր որդու կյանքը: Աստված թող օրհնի բոլորիդ՝ ձեր կատարած բարի գործի համար, օգնեք՝ վառած պահենք ևս մեկ ընտանիքի տան լույսը:
Սևակ Սարգսյանի անունով Արարատբանկում հաշվեհամարներ են բացված.
USD - 1510024630090101; EUR - 1510024630090149; RUB - 1510024630090158; AMD - 1510024630090100; SWIFT-Code: ARMCAM22:
Սարգսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են` [b]+37477 34-33-35, +37477 24-29-38[/b]: