211652_close_icon
views-count22732 դիտում article-date 20:20 14-12-2016

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը և Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ավտոճանապարհի Ախուրյան-Աշոցք հատվածը։ [color=#CC0000]Առնվազն 5 ժամ այդ ճանապարհահատվածները փակ կլինեն։[/color] Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր