3682 դիտում
19:10 13-12-2016
Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը. կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի շուրջ 80 շնորհալի երեխաներ և պատանիներ
Ս. թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը, որին կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխաներ և պատանիներ:
Ծրագրի շրջանակում` դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ` շնորհալի երաժիշտ-կատարողների, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ: Մարզից ժամանած երեխաների համար կկազմակերպվեն նաև այցելություններ Երևանի մշակութային օջախներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան:
«Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հայաստանի մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը:
Ծրագրի իրականացմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար:
Նշենք նաև, որ 2008-2015 թվականների ընթացքում ծրագրին մասնակցել է 730 շնորհալի երեխա` ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 155 ուսումնական հաստատություններից:
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
16:16 25-09-2014
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզում
4864 դիտում
18:22 15-08-2016
Անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում
Այս բաժնից
739 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
565 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1105 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից