1515 դիտում
16:16 25-09-2014
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզում
2014 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի արվեստի պետական քոլեջի համերգային դահլիճում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր, որին կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի 30 շնորհալի երեխաներ և պատանիներ: «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գյումրիի մասնաճյուղի սաների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ, որին կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողները և պարային համույթը:
Մարզից ժամանած երեխաների համար կկազմակերպվեն ուղևորություններ և այցելություններ ՀՀ Սյունիքի մարզի մշակութային օջախներ:
«Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից, որը միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը:
2008-2012 թթ. ընթացքում ծրագրի շրջանակներում մասնակցել են ՀՀ Շիրակի, Լոռու /2008 թ./, Գեղարքունիքի, Կոտայքի /2009 թ./, Տավուշի, Արարատի /2010 թ./, Վայոց ձորի, Արարատի /2011 թ./, ԼՂՀ /2012 թ./, Արագածոտնի /2013 թ./ մարզերի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները՝ 128 ուսումնական հաստատություններից` 630 շնորհալի երեխա:
Միջոցառումների՝ ցուցահանդեսների, համերգների կազմակերպմամբ նպաստավոր պայմաններ է ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, ներկայացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
403 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
415 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին