211652_close_icon
views-count1045 դիտում article-date 09:49 07-07-2016

Նոր ստեղծված կուսակցությունների նպատակը դաշինքներ կազմելն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս պահի դրությամբ առկա է 73 գրանցված կուսակցություն: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված նոր կուսակցություններից այս թվի մեջ ներառված են միայն «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Վերջինս ՕԵԿ-ի իրավահաջորդն է: Այլ կերպ ասած՝ այս տարի հիմնադրված կուսակցություններից միայն մեկն է հասցրել գրանցվել: Բայց ինչպես հայտնի է՝ միայն հունիսին և հուլիսի սկզբին արդեն իսկ երեք կուսակցություն է ստեղծվել: Մի քանիսն էլ սպասվում է, որ կստեղծվեն աշնանը: Սակայն այսօր առկա վիճակն արդեն իսկ փաստում է, որ իշխող ՀՀԿ-ից բացի՝ Հայաստանի կուսակցություններից հատուկենտ ներկայացուցիչներ կհամարձակվեն առաջիկա ԱԺ ընտրություններին միայնակ մասնակցել: Այսինքն՝ նոր ստեղծվող կուսակցությունները ևս չեն հիմնադրվում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար. բոլորի նպատակը մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելն ու արդյունքի հասնելն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր