211652_close_icon
views-count4897 դիտում article-date 11:44 12-12-2016

1936 թ․-ին Մոսկվա կինոթատրոնի բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն

Մոսկվա կինոթատրոնը կառուցվել է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով՝ քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղը[։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյան, Յու. Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը Պեպոն։ Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։ Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։ 1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն։ «Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

Նմանատիպ նյութեր