211652_close_icon
views-count1397 դիտում article-date 14:58 26-12-2014

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում. տեսանյութ

Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։ Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։ Աղբյուրը՝ Արցախպրես
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր