Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանը դարձավ 2016թ.-ի Ուսանողական աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սամբոյի 2016թ.-ի մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, որտեղ 9-ից 11-ը անցկացվում է Ուսանողների աշխարհի առաջնությունը:
Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանին: