211652_close_icon
views-count5196 դիտում article-date 13:58 10-12-2016

Էդիկ Պետրոսյանը` Ուսանողների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Սամբոյի 2016 թվականի մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, ուր դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը` Դեռահասների (կադետների): Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս (կադետ) սամբիստները: Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, ուր հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթեց Դավիթը, իսկ Էդիկն արժանացավ արծաթե պարգևի: Ի պատիվ հաղթողների հնչեց «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Մրցումների առաջին օրվա գոտեմարտերը կարող եք դիտել հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=w2IP06KsnCc]հղումով՝[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր