Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են անցկացվում
Մերձդնեստրում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, նախագահական ընտրություններ են անցկացվում։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Առաջադրված է 6 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Եվգենի Շևչուկը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունեն Ե. Շևչուկը և Վադիմ Կրասնոսելսկին, ով ընտրություններին մասնկացելու համար հրաժարական է տվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից։