Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում
                        Այսօր՝ օգոստոսի 24-ին, Աբխազիայի անցկացվումեն նախագահական արտահերթ ընտրություններ: Ինչպես հաղորդում է ItarTass գործակալությունը, Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից Աբխազիայի 32 շրջաններում բացվել են 154 ընտրատեղամասերը: Ընտրատեղամասեր են բացվել նաև Մոսկվայում, Չերկեսկում և Ստամբուլում: 
Նախագահի պաշտոնի համար պայքարելու են 4 թեկնածուներ՝ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Խաջիմբան: 
Նշենք, որ նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվում են, քանի որ ընդդիմության պահանջով նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական տվեց: Ընտրություններին հետևում են աշխարհի 24 երկրների ներկայացուցիչներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

