4459 դիտում
13:03 11-12-2016
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանը անորոշ ժամանակով հետաձգել է Ղազախստան կատարելիք այցը
Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը դեպի Ղազախստան։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշենք, որ Ստամբուլում պայթյուններից հետո իրականացվող գործողությունների արդյունքում միջադեպի հետ կապ ունեցող 10 կասկածյալ է ձերբակալվել։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103719/]Հիշեցնենք[/url], որ Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Եվս 166 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են; Տասնյակ զոհեր խլած ահաբեկչության կապակցությամբ Թուրքիայի կառավարությունը երկրում ազգային սուգ է հայտարարել: Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ըստ որի՝ բոլոր պետական հաստատությունների վրա կիջեցվեն պետական դրոշները:
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
09:17 18-02-2016
Ահաբեկչությունից հետո Էրդողանը հետաձգել է այսօր Ադրբեջան կատարելիք այցը
1547 դիտում
15:05 13-11-2014
Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հետաձգել է այսօր Ադրբեջան կատարելիք այցը
1306 դիտում
13:33 24-01-2015
Օբաման հետաձգել է Թաջ Մահալ կատարելիք այցը
Այս բաժնից
1237 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1969 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1090 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին