Ահաբեկչությունից հետո Էրդողանը հետաձգել է այսօր Ադրբեջան կատարելիք այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում կատարված ահաբեկչական պայթյուններից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը, տեղեկացնում է trend.az-ը:
Բաքվում այսօր պետք է կայանար Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Պայթյուններն իրականացվել էին Անկարայի կենտրոնում՝ Չանքայա թաղամասի մոտակայքում: