Օբաման հետաձգել է Թաջ Մահալ կատարելիք այցը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Հնդկաստան կատարելիք եռօրյա պաշտոնական այցը, հաղորդում է Agence France Press-ը:
Օբաման և նրա կինը՝ Միշելը, ծրագրել էին Ագրայում այցելել նաև հայտնի Թաջ Մահալի դամբարանը, ինչի հետ կապված մի քանի հարյուր հավաքարարներ օր ու գիշեր մաքրման աշխատանքներ են կատարել դամբարանում:
Hidustan Times-ին իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Այցը հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ի նախագահը մեկնելու է Սաուդյան Արաբիա, որտեղ պետք է մասնակցի Աբդալլահ թագավորի հուղարկավորությանը: