211652_close_icon

Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց հիշատակի արարողություն

views-count4403 դիտում article-date 20:20 10-12-2016
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Էջմիածնի Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ, կրթության և գիտության մշակներ: Հոգեհանգստյան կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա առիթով իր խոսքն ուղղեց ներկաներին:

Նմանատիպ նյութեր