slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք
211652_close_icon

Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

views-count1068 դիտում article-date 15:16 28-01-2023
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Նմանատիպ նյութեր