211652_close_icon
views-count5098 դիտում article-date 20:05 10-12-2016

Ռոբոտներն օգտագործվում են դժվարամատչելի վայրերում կատարվող աշխատանքներում, օրինակ՝ գետնի տակ, տիեզերքում կամ այլ մոլորակների վրա

Առաջին ռոբոտները վերարտադրում էին միայն մարդու արտաքին տեսքն ու շարժումները և ծառայում էին որպես զվարճանքի միջոց։ Արտադրության զարգացման ընթացքում ռոբոտներն անընդհատ կատարելագործվել և տարբերակվել են՝ աշխատանքի բնույթին համապատասխան։ Այսօր առանձնացնում են ռոբոտների 3 հիմնական տեսակներ՝ գործողությունների հատուկ ծրագիր ունեցող, մարդ-օպերատորի կողմից ղեկավարվող և արհեստական բանականությամբ։ Օրինակ՝ ամերիկյան ձեռնանմանակող տեղեկատվական մի սարք ուսումնասիրել է Մարսի մակերևույթը, իսկ խորհրդային «Լուսնագնաց-1» և «Լուսնագնաց-2» շարժական ռոբոտների համալիրները՝ Լուսնի մակերևույթը։ Արդյունաբերության մեջ ռոբոտները կիրառվում են 1930-ական թվականներից։ Այժմ առավել լայնորեն տարածված են ինքնաշխատ ձեռնանմանակող ռոբոտները, որոնք լինում են ծրագրային (առաջին սերունդ), հարմարվող (երկրորդ սերունդ), բանական (երրորդ սերունդ)։ Նախատեսված է ինչպես արտադրական պրոցեսների ավտոմատացման, այնպես էլ մարդու համար վտանգավոր պայմաններում՝ բարձր և ցածր ջերմաստիճաններում, ճնշման տակ, թունավոր մթնոլորտում, ուժեղ ճառագայթման պայմաններում։ Ռոբոտներ են օգտագործվում նաև դժվարամատչելի վայրերում կատարվող աշխատանքներում, օրինակ՝ գետնի տակ, Տիեզերքում կամ այլ մոլորակների վրա։ Որպես կանոն արտաքին տեսքով ռոբոտները խիստ տարբերվում են մարդուց։ Այսպես օրինակ տարածության մեջ շարժվելու համար անշարժ կամ ստացիոնար Ռոբոտները չունեն մեխանիզմներ, իսկ շարժական ռոբոտները հանդերձվում են թրթուրավոր մեխանիզմով կամ շարժիչներով։ Մարդկային ձեռքի շարժումները վերարտադրելու համար ռոբոտները հանդերձվում են մեկ կամ մի քանի մոնիպուլյատորներով, որոնք կինեմատիկորեն և շարժական հանգույցների թվով տարբերվում են մարդկային ձեռքերից։

Նմանատիպ նյութեր