Դեմիրճյանը իր քաղաքական ապագան տեսնում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան անցավ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին, կարծես թե, հանգիստ է և իր քաղաքական ապագան ԱԺ–ում ամրագրելու փորձեր չի «բզբզում»: Մինչ Ազգային ժողովը մրջնի բույն է հիշեցնում, որտեղ պատգամավորները դռներ են բախում` հերթական անգամ մանդատ «կպցնելու» հույսով` Դեմիրճյանը հանգիստ մասնակցում է ԱԺ նիստերին և լուռ հեռանում:
«Փաստի» տեղեկություններով` Դեմիրճյանը իր քաղաքական ապագան կրկին տեսնում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, այդ իսկ պատճառով նոր ֆորմատներում ընդգրկվելու կարիք չի տեսնում: Նա ընտրության կգնա կրկին ՀԱԿ–ի հետ` ստանալով անցողիկ համար համամասնական ցուցակում:
Ըստ մեր աղբյուրի` Լևոն Տեր–Պետրոսյանը մշտապես բոլոր առիթներով ընդգծում է իր հատուկ վերաբերմունքը Դեմիրճյանի նկատմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]