211652_close_icon
views-count12665 դիտում article-date 23:15 09-12-2016

Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ-2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհից դեպի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ ընկած հատվածը, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: [color=#CC0000]Ճանապարհային ոստիկանությունը փակել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը՝ մինչ մաքրման աշխատանքների ավարտը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ-2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում առկա է ձնաբուք:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն [color=#CC0000]Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:[/color]

Նմանատիպ նյութեր