211652_close_icon
views-count1748 դիտում article-date 18:28 02-02-2016

Փակ են Բերդ-Ճամբարակ, Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [/color] Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր