15541 դիտում
11:56 18-06-2016
Չպարզված հանգամանքներում բանակում մահացած 19-ամյա Հրանտը ընտանիքի միակ տղան էր. նա 3 օր հետո պետք է բժշկի օգնական նշանակվեր. նոր մանրամասներ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հունիսի 17-ին մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը ընտանիքի միակ տղան էր: Իրենից փոքր մեկ քույր ունի: Հրանտը մեկ տարի է, ինչ ծառայել է եւ 3 օր անց պետք է ֆելդշեր` բժշկի օգնական նշանակվեր:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանը:
Հրանտը մինչեւ ծառայության մեկնելը` բժշկական քոլեջում է սովորել, երազել է բժիշկ դառնալ: Հրանտի մայրը մանկավարժ է, հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն հեռախոսազանգով տեղեկացրել են կատարվածի մասին եւ գիշերը արդեն Հայաստանում է եղել: Նրանց ընտանիքը ապրել է Աշտաշատում, սակայն Հրանտին հուղարկավորելու են հայրենի գյուղում:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4798 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած