211652_close_icon
views-count7919 դիտում article-date 10:44 29-01-2020

20-ամյա զինծառայողը վիրավորվել է չպարզված հանգամանքներում. վիճակը ծանր է. Արցախի ՊՆ

Նախօրեին Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է: Այս առնչությամբ Արցախի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

Նմանատիպ նյութեր