Նոր ԱԺ-ում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը պետք է գլխավորի Արթուր Բաղդասարյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորել։
Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»–ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]