Վիգեն Սարգսյանը ինչո՞ւ պետք է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։
Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխություննեիի։ Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Ըստ այս ծրագրի, 2018թ. ապրիլին, նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, ՀՀԿ-ն տարբեր երթեր և հանրային միջոցառումներ կանցկացնի, որտեղ «կաղաչեն», որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի գլուխը՝ դառնա վարչապետ։
Վիգեն Սարգսյանն էլ հօգուտ նրա և Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, 2018թ. ապիիլի 9-ից առաջ կհրաժարվի պաշտոնից, և նախագահի ժամկետը լրանալուն պես, Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը։ Եթե Կարեն Կարապետյանն այս դասավորության մեջ իր համար հարմար պաշտոն չգտնի, կամ պետք Է ամեն ինչ անի, որ այս ծրագրերը տապալի, կամ կրկին մեկնի Ռուսաստան՝ բարձի աշխատավարձով «խոպան»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]