211652_close_icon
views-count3407 դիտում article-date 13:00 26-10-2018

ԲՀԿ ողջ քաղաքական թիմը համարում է, որ իրենց նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություներում կուսակցության նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Փորձելու ենք առավելագույն մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին: Մեր ողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի Գագիկ Ծառուկյանը»,-ասաց Էնֆիաջյանը: Նրա կարծիքով՝ անկախ ավագանու ընտրություններին գրանցած արդյունքներից, քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում: Նա նշեց, որ իրենք պաքարելու են առավելագույն ձայներ ստանալու, իրենք ծրագրերն ու անելիքներն իրականացնելու համար: Էնֆիաջյանի կարծիքով՝ իրենց խմբակցությունը շատ մեծ կադրային պոտենցիալ ու հավակնություններ ունի, սակայն որոշողը ժողովուրդն է:

Նմանատիպ նյութեր