Ռուսաստանի առաջնություն. Մովսիսյանը դրեց «Սպարտակի» հաղթանակի սկիզբը. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Պերմում արտագնա վստահ հաղթանակ տարավ «Ամկարի» նկատմամբ:
Խաղի հաշիվը բացեց «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ Շիրոկովի հիանալի փոխանցումից հետո:
2-րդ խաղակեսի 60-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց: 66-րդ և 71-րդ րոպեին հեռահար հարվածներով դուբլի հեղինակ դարձավ «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Պրոմեսը, ընդ որում՝ առաջին գոլը չափազանց գեղեցիկ ստացվեց:
Եվս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 73-րդ րոպեին: Առաջին անգամ այս առաջնությունում «Սպարտակի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը՝ փոխարինելով Զե Լուիշին:
«Ամկարին» միայն 78-րդ րոպեին հաջողվեց խփել հեղինակության գնդակը: «Սպարտակը» հաղթեց 3:1 հաշվով և վաստակելով 13 միավոր, ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ ԲԿՄԱ-ին:
Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Ամկար»-«Սպարտակ»՝ 1:3
Գոլերը՝ Մովսիսյան, 20, Պրոմես, 67, 71, Գոլ, 78