Գերմանիայի Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը դրեց «Բորուսիայի» հաղթանակի վերջակետը. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին»:
Դորտմունդցիների կազմում աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը, որը իր գոլերի քանակը Բունդեսլիգայում հասցրեց չորսի:
Հանդիպման հերոսը Պիեր-Էմերիկ Օբամեյանգն էր, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակը: Ի դեպ, սա առաջին հանդիպումն էր այս մրցաշրջանում, որտեղ Օբամեյանգը գոլ չխփեց:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 20 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում:
Գերմանիայի Բունդեսլիգա, «Մայնց»-«Բորուսիա»՝ 0:2
Գոլերը՝ Մարկո Ռոյս, 18, Հենրիխ Մխիթարյան, 82