211652_close_icon
views-count6024 դիտում article-date 22:26 20-03-2016

Գերմանիա. Մխիթարյանը դրեց «Բորուսիայի» հաղթանակի սկիզբը. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Դաշտի տերերը խաղասկզբում բացեցին հաշիվը: 45-րդ րոպեին գեղեցիկ խաղարկած կոմբինացիայից հետո հաշիվը հավասարեցրեց «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 10-րդ գոլը: 2-րդ խաղակեսում նախԿաստրոն առաջ մղեց «Բորուսիային», իսկ հետո Ռամոսը կրկնապատկեց հաշիվը՝ 3:1: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 64 միավորով և շարունակում է ընթանալ 2-րդ տեղում՝ 5 միավոր զիջելով «Բավարիային»: [b]Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր [/b] «Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3 Ալֆրեդ Ֆինբոգասոն, 16 – Հենրիխ Մխիթարյան, 45, Գոնսալո Կաստրո, 69, Ադրիան Ռամոս, 75
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր