211652_close_icon
views-count1973 դիտում article-date 13:24 08-12-2016

Բենյամին Նեթանյահուն մերժել է Փարիզում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Պաղեստինի ինքնվարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, հայտնում է BBC-ն։ Հանդիպումը ծրագրված էր անցկացնել Փարիզում դեկտեմբերի 21-22-ը տեղի ունենալիք Պաղեստինյան-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով միջազգային կոնֆերանսի շրջանակներում։ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Նեթանյահուն պատրաստ է հանդիպել Աբբասի հետ միայն ուղիղ երկխոսության համար, իսկ կոնֆերանսը չի նպաստի խաղաղության հասնելուն։ Ի հակառակ, պաղեստինյան կողմը աջակցում է միջազգային կոնֆերանս անցկացնելու նախաձեռնությանը, որին ներկա են գտնվելու 50 պետությունների պատվիրակություններ։

Նմանատիպ նյութեր