6964 դիտում
23:00 08-12-2016
Եվրոպական խորհրդարանի թարգմանիչը տիրապետում է 32 լեզուների․ հետաքրքիր փաստեր
Իոանիս Իկոնոմուն ծնվել է 1964 թվականին Հունաստանի Կրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում: Դեռ փոքր հասակից առանձնակի սեր է ունեցել օտար լեզուների հանդեպ:
Իր սովորած առաջին օտար լեզուն եղել է գերմաներենը, որը նա սովորել է դեռևս 7 տարեկան հասակում: Նա ասում է, որ գերմաներեն խոսել իրեն սովորեցրել է գերմանացի մի կին, ով տեղափոխվել էր Կրետե ապրելու: 10 տարեկան հասակում նա սկսել է ուսումնասիրել իտալերեն լեզուն:
Իոանիսի դասընկերները փորձում էին սովորել իտալերեն և վերջինս գերազանցել է նրանց: Արդեն 13 տարեկան հասակում Իոնանիսը խոսում էր ռուսերեն լեզվով: Իր ռուսերեն սովորելու շարժառիթը նա ներկայացնում է սերը Դոստոևսկու ստեղծագործությունների նկատմամբ:
14 տարեկանում նա սկսում է ուսումնասիրել տարօրինակ թվացող մի լեզու՝ սվահիլի, որը կիրառական էր Արևելյան Աֆրիկայի երկրներում: 16 տարեկանում բավականին դժվարությամբ սովորել է թուրքերեն: Այս տարիներին Հունաստանում թուրքերեն դասագրքեր չկային և նրա ծնողները ստիպված էին ուսուցիչ գտնել Հյուսիսային Կիպրոսից:
Թուրքերենից հետո նա սովորել է արաբերեն, իսկ հետո՝ 18 տարեկանում նաև ուրդու, հինդի և սանսկրիտ: Չափահաս հասակում նա խորապես ուսումնասիրել է եվրոպական լեզուները: Բացի նշված լեզուներից ներկայումս նա խոսում է նաև խորվաթերեն, ֆիններեն, նորվեգերեն, ադրբեջաներեն, եբրայերեն, չինարեն, լեհերեն, լատիշերեն, էստոներեն, շվեդերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, բուլղարերեն, չեխերեն և այլ լեզուներով:
Չինարենը հույն թարգմանչի ամենասիրած լեզուն է: Սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի լեզվագիտության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժնում, այնուհետև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում:
Այնուհետև սովորում է Հարվարդի համալսարանի հնդեվրոպական լեզուներ և գրականություն ֆակուլտետը: Ամուսնացած է Տոմեկ անունով մի լեհուհու հետ:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
21:40 10-04-2019
Գևորգ Բարսեղյանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նոր դեկանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2161 դիտում
20:13 01-11-2023
Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը
2727 դիտում
17:46 28-11-2018
Կլոպը՝ մամուլի ասուլիսում. Թարգմանիչը շատ էրոտիկ ձայն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
742 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
829 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
829 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet