«Ռեալն» իր աջակցությունն է հայտնել Ռոնալդուին
Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել ի պաշտպանություն Կրիշտիանու Ռոնալդուին, որին կասկածում են հարկերը թաքցնելու մեջ:
«Հաշվի առնելով վերջին օրերին հրապարակված նյութերը, ինչպես նաև այն վկայությունը, տվել է իսպանական հարկային ծառայությունը, որը հաստատում է, որ մեր խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն տեղյակ է իր բոլոր հարկային պարտավորությունների մասին, «Ռեալը» կոչ է անում հնարավորինս հարգալից վերաբերվել Կրիշտիանու Ռոնալդուին:
Նրա վարքագիծը բացարձակապես օրինակելի է եղել այն բոլոր տարիների ընթացքում, ինչ նա հանդես է գալիս մեր ակումբում», նշված է «Ռեալի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուին մեղադրում են գովազդային եկամուտները օֆշորային գոտիների միջոցով լվանալու մեջ: