211652_close_icon
views-count1925 դիտում article-date 14:15 27-02-2014

Հայտնի ֆուտբոլիստները իրենց աջակցությունն են հայտնել Գրիշա Սիմոնյանին

Հայտնի մարզիկները շարունակում են միանալ «Նարնջագույն երկինք» բարեգործական հիմնադրամի և Championat.com-ի կազմակերպած բարեգործական ակցիային, որի շրջանակում միջոցներ է հավաքվում սկսնակ ֆուտբոլիստ, 18-ամյա Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Ակցիային իրենց աջակցություն են հայտնել Մոսկվայի «Դինամո»-ի դարպասպահ Վլադիմիր Գաբուլովը, «Վոլգա»-ի հարձակվող Դմիտրի Բուլիկինը, և ԽՍՀՄ հավաքականի նախկին խաղացող Անատոլի Բիշովեցը: Ֆուտբոլիստները նկարահանվելու են «Փրկենք Գրիշային» տեսահոլովակում: Հիշեցնենք, որ 2010 թվականին Գրիշա Սիմոնյանը մարզման ժամանակ բախվել էր դարպասաձողին և վնասվածք էր ստացել: Վերջերս Սիմոնյանի մոտ հայտնաբերել են գլուխուղեղի չարորակ ուռուցք։ Վիրահատության համար հարկավոր է մոտ 5 միլիոն ռուբլի։ Ներկայիս դրությամբ հավաքվել է 980 հազար ռուբլի, սակայն դա դեռ բավական չէ վիրահատության համար: Այդ պատճառով խնդրանք-կոչով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստին: [b]Այսօր պատանի ֆուտբոլիստի ծննդյան օրն է: SHAMSHYAN.COM-ը ի սրտե շնորհավորում է Գրիշայի ծննդյան 19-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում է առողջություն, հաղթանակ այն հիվանդության նկատմամբ, որի դեմ նա պայքարում է: [/b] Գրիշա Սիմոնյանին հնարավոր է օգնել հետեւյալ դրամական համակարգերի միջոցով: [b]QIWI դրամապանակ՝ 9263392200 YANDEX դրամապանակ 4100 1216 1855 630 Հանգանակության փոխանցման հեռախոսահամար (օպերատոր՝ «Մեգաֆոն» )+7 (926) 339 -22 - 00 Ռուբլիով փոխանցման համար Ստացող բանկ՝ լրացուցիչ գրասենյակ N9038/01352 Ստացողի թղթակցային հաշվեհամար՝ 30101810400000000225 Բանկի նույնականացման կոդ՝ 044525225 Ստացողի հաշվեհամար՝ 40817810338051649207 Ստացող՝ Սիմոնյան Գրիշա Վարդանի Արտարժույթով փոխանցումների համար SWIFT-code – SABRRUMM Բանկի անվանումը – լրացուցիչ գրասենյակ՝ N9038/01352 Բանկի հասցե՝ ք. Մոսկվա, Ռիմսկի-Կորսակովի փողոց, 2 Ստացողի հաշվեհամար՝40817810338051649207 Ստացող՝ Սիմոնյան Գրիշա Վարդանի [/b]

Նմանատիպ նյութեր